Տավուշից դեպի Երեւան քայլերթի մասնակիցները պահանջում են դադարեցնել միակողմանի տարածքային զիջումները
08.05.2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և քայլերթի մասնակիցները պահանջում են դադարեցնել միակողմանի տարածքային զիջումները Ադրբեջանին, կանգնեցնել սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացը: Քայլերթին մասնակցում են Տավուշի սահմանային այն գյուղերի բնակիչները, որոնք սահմանազատման հետևանքով հայտնվում են ադրբեջանական դիրքերի մոտ: Քայլերթի մասնակիցները նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին` ճանապարհին կանգ առնելով մարզերում և քաղաքներում։