Տավուշի թեմի արտադրանքը

12.12.2017

Տավուշի թեմը «Պահապան» զարգացման հիմնադրամի աջակցությամբ, Ամանորին ընդառաջ, Երեւանում բացված մի քանի տոնավաճառներում ներկայացված է Հաղարծնի վանական համալիրի հովանու ներքո գործող ձեռնարկության արտադրանքը՝ եթերային յուղերը, «Որդան կարմիր» քսուկը, մեղր: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Տավուշի թեմի սոցիալական ծրագրերի իրականացմանը: