Տասնամյակներ տեւած շինարարական աշխատանքներից հետո վերաբացվել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

09.12.2024

150-ամյա տաճարը, որը 88-ի ավերիչ երկրաշարժից խոնարհվել էր, տասնամյակներ ընթացող շինարարական ու վերականգնման աշխատանքներից հետո բացել է դռները: Պատմական այդ իրադարձությանը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի է տարվել Փրկչի Խաչափայտի մասունքը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է վերականգնված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը: Տասը տարի առաջ էլ Վեհափառը օծել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերը։