Տամբով քաղաքում օծվեց նորակառույց հայկական եկեղեցին

13.07.2021

Հուլիսի 2-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հովվական այցով մեկնեց ՌԴ Տամբով քաղաք։ Հաջորդ օրը թեմակալ առաջնորդն օծեց Տամբովի Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց հայկական եկեղեցին: