Վրաստանում քաղբանտարկյալն ազատ է արձակվել. Վահագն Չախալյան

29.01.2013

Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն` հունվարի 24-ին բանտից ազատ է արձակվել «Միացյալ Ջավախք» դաշինքի ղեկավար, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: Նա ձերբակալվել էր վրացական իշխանությունների կողմից 2008թ. հուլիսին: