Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելեցին Մայր Աթոռ

16.09.2018

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Վրաստանում հավատարմագրված տասնհինգ երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ, ովքեր համայն հայության հոգևոր կենտրոն էին ժամանել ուղեկցությամբ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ռուբեն Սադոյանի։ Դեսպանների շարքում էր նաև Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Հ․ Խոսե Ավելինո Բեթանկուրը։