Վորոնեժի մարզի վարչական կենտրոնում սկսել է գործել նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցին

23.10.2024

Վորոնեժի մարզի վարչական կենտրոնում կառուցված եկեղեցու նավակատիքին Եզրաս Սրբազանը օրհնել է եկեղեցու գմբեթի եւ զանգակատան խաչերը, զանգերը, 16 հիմնասյուներն ու մկրտության ավազանը։ Թեմակալ առաջնորդը օրհնել է Սուրբ սեղանը և մատուցել առաջին Սուրբ Պատարագը։ Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Սարգիս զորավարի անունով։ Վորոնեժի մարզում ապրում է 50 000 հայ։