Վկայագրեր են հանձնել Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցած կամավորների

16.12.2024

ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն է փոխանցել երիտասարդներին և գնահատել նրանց եկեղեցանվեր ծառայությունը։ Հանդիպմանը մասնակող երիտասարդները երախտագիտություն են հայտնել պատմական իրադարձություններին որպես կամավորներ մասնակցելու հնարավորության համար։