Վլադիվոստոկի Ս. Գեւորգ եկեղեցու օծումը

16.10.2018

Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում, Մայր Աթոռի լուսարարապետ Գերշ. Տ. Հովնան եպս. Հակոբյանի ձեռամբ, օծվեց Ս. Գեւորգ նորակառույց եկեղեցին: Արարողությանը ներկա էին քաղաքային ներկայացուցիչներ եւ տեղի հայ համայնքի անդամներ: