Վիրահայոց թեմի երիտասարդներն ուխտագնացության են մեկնել Մառնեուլի շրջանի հայկական գյուղեր

13.05.2024

Ուխտավոր Հովսեփ քահանա Հարությունյանը Մեծ Շուլավեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել, որին մասնակցել են նաև տեղացիները, քանի որ եկեղեցին չունի մշտական ծիսակատար հոգևորական։ Ուխտավորները եղել են նաև Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռում։