Վիեննայի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ

29.05.2017

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնեությունը Կովկասում. Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Նունեի հետքերով» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վիեննայի պետական համալսարանի թվով 32 դասախոսների և ուսանողների: