Վերաօծվեց Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին

22.10.2018

Հոկտեմբերի 16-ին Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ կատարվեց Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Տոնական օրը բազմամարդ էր եկեղեցին: Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացվել են IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ: