Վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի Ս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
23.10.2023
Ջավախքի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1847թ.-ին: Վերջին տասնամյակներին եկեղեցին չէր գործում, փլուզման եզրին էր: Աղոթատեղին վերանորոգվել է ծնունդով գոմանցի հայր և որդի Բանդիկյանների բարերարությամբ: