Վերաօծված Մայր Տաճարում գերիների, անհետ կորածների ու զոհվածների համար պատարագ է մատուցվել
03.10.2024
Հայաստանի խաղաղության, ժողովրդի բարգավաճ կյանքի, պատերազմից հետո անհետ կորածների, զոհվածների և գերության մեջ գտնվողների ու նրանց ընտանիքների համար Մայր Տաճարում երրորդ օրն անընդմեջ աղոթք է հնչում։ Վերաօծված Մայր Տաճարում պատարագ է մատուցել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ելևմտից տեսուչ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ամենօրյա Պատարագները Մայր Տաճարում կշարունակվեն մինչև հոկտեմբերի 6-ը: