Վեհարանի նորոգյալ շենքում Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց մի խումբ ճարտարապետների

13.12.2019

Վեհարանի նորոգված շենքում Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետը հյուրընկալեց մի խումբ ճարտարապետների: Վեհարանի ներքին հարդարման ճարտարապետ Աշոտ Արշակյանի հրավերով նրանք շրջայցի նպատակով եկել էին նոր վեհարան, որի գրեթե տասը տարի տևած շինարարական աշխատանքներն ավարտվեցին այս տարվա սեպտեմբերին։