Վարդապետական թեզի պաշտպանություն

06.03.2018

Մարտի 1-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար «Քահանայության և քահանայագործության կանոնական-եկեղեցական ընկալումները միջնադարյան Հայաստանում՝ ըստ «Կանոնագիրք Հայոց»-ի» վերնագրով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը: