Վարդապետական թեզի պաշտպանություն-03.10.2016

03.10.2016

 Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետության աստիճանի համար «Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնը Հայ Եկեղեցում Դ-Է դարերում` ըստ հայ եկեղեցական մատենագրության» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Լեհաստանի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը: