Վարագա Սուրբ Խաչի տոնը Նոր Վարագավանքում

02.10.2018

Սեպտեմբերի 30-ին Հայ Եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այս առիթով, Տավուշի մարզի Նոր Վարագավանք եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ՝ ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ եպս. Գալստանյանի: Կիրակնօրյա Ս.Պատարագին նախորդել էր եկեղեցու խաչի օծման արարողությունը, որին մասնակցում էին մեծ թվով հավատացյալներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաեւ, բարձրաստիճան պետական այրեր: