Վարագա Սուրբ Խաչի տոն

30.09.2012

Սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Վարագա Սուրբ Խաչի տոնը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ եւ օրհնությամբ, ավանդույթի համաձայն, Մայր Աթոռից Նոր Վարագավանք կտարվի Փրկչի խաչափայտի մասունքը: Նոր Վարագավանքում, տոնին նվիրված, կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի Անդաստանի կարգ ու Մատաղի օրհնություն: