Վատիկանում կոչ են արել մոնիտորինգ իրականացնել ԼՂ քրիստոնեական ժառանգության նկատմամբ

09.10.2023

Հոկտեմբերի 4-ին Վատիկանում մեկնարկել է Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովը: Այն կոչ է արել մոնիտորինգ իրականացնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության նկատմամբ: Միջազգային հանրությանը հորդոր է հղվել հումանիտար աջակցություն ցուցաբերել շուրջ հարյուր հազար արցախցի տեղահանվածներին` հաղթահարելու հումանիտար արտակարգ դրությունը։ Եպիսկոպոսների սինոդին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մասնակցում է Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: