Վազգենյան Դպրանոցի բացումը

18.09.2012

Սեւանի Վազգենյան Դպրանոցում տեղի ունեցավ 2012-2013 ուսումնական տարվա բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ.Մարկոս եպս. Հովհաննիսյանը, Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպս. Սարոյանը եւ Դպրանոցի սաների ծնողներ: Վազգենյան Դպրանոցի նոր տեսուչը Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանն է: