Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 110-րդ տարեդարձը

24.09.2018

2018թ.-ի սեպտեմբերի 20-ին լրանում է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի 110-րդ տարեդարձը: Հայոց 130-րդ կաթողիկոսի գահակալությունը տևել է շուրջ չորս տասնամյակ: «Եթե մեր ազգին վիճակված է տակավին բաժանյալ և ցրվյալ ապրիլ ի սփյուռս աշխարհի, ապա ուրեմն մեր հոգևոր առաջնորդներն ու մշակները, մեր դաստիարակներն ու գրչի մարդիկ իրենց սեպուհ պարտքը պետք է համարեն մեր բաժանյալ հոտի մարմինը հոգեպես միավորյալ պահելու, ի մի ձուլելու զայն մեր սրբության սրբոց Ս. Էջմիածնի և Մայր Հայաստանի սիրո կրակով», - ասված է Վազգեն վեհափառի անդրանիկ կոնդակում: