Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստին

09.03.2020

Մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին մասնակցեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ներկայացվեց կառավարության՝ Սփյուռքի հետ կապված 2020 թվականի ծրագրերը։