Սփյուռքահայերը Մաշտոցյան Մատենադարանին են նվիրել միջնադարյան ձեռագրեր

29.10.2024

Մաշտոցյան Մատենադարանի «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» ցուցահանդեսում նոր ձեռագրեր են ավելացել: Միջնադարյան հայերեն 4 հին ձեռագիր, մի հնատիպ գիրք` 19-րդ դարի սկզբի, Մատենադարան են եկել Լիբանանից և Միացյալ Նահանգներից: Երկու ձեռագրից մեկն ունի նաև մագաղաթյա պատառիկ-պահպանակ, որը շատ ավելի հին է` մոտավոր 10-րդ դար է թվագրվում: Մեկը 18-րդ դարի սաղմոսարան է, մյուսը շարակնոց: Հնատիպ գիրքը 19-րդ դարասկզբին տպված Տոմար է։