Սփյուռքահայ ուսուցիչներն այցելեցին Մայր Աթոռ

25.07.2017

Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակից սփյուռքահայ ուսուցիչներին՝ ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի: