Սրբոց Վարդանանց տոնը Մայր Տաճարում

13.02.2015

Փետրվարի 12-ի Հայ Եկեղեցին տոնախմբեց Սրբոց Վարդանանց տոնը: Բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Գերշ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանն էր: Այդ օրը նշվում է նաեւ որպես Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օր: Այս առիթով, հավարտ Ս. Պատարագի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվեց Հայրապետական մաղթանք: