Սրբոց Վարդանանց տոնը Մայր Աթոռում

12.02.2018

Փետրվարի 8-ի Հայ Եկեղեցին հանդիսավորապես նշեց Սրբոց Վարդանանց տոնը: Այս առիթով, հայ եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Գերշ. Տ. Մուշեղ Բաբայանն էր: Այդ օրը նշվում է նաեւ որպես Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օր: Այս առիթով, հավարտ Ս. Պատարագի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվեց Հայրապետական մաղթանք: