Սրբոց Ղևոնդյանց տոնը Մայր Աթոռում

09.02.2018

 Փետրվարի 6-ին,Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը: Քահանայից հավաքին մասնակցում էին Հայաստանի ու Արցախի թեմերի հոգևոր առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և թեմերի հոգևոր սպասավորներ: