Սրբոց Հրեշտակապետաց տոնը Մայր Աթոռում-2016

08.11.2016

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Սրբոց Հրեշտակապետաց տոնի առիթով, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանն էր: Բազմաթիվ ուխտավորներ եւ ուսանողներ Հայաստանի տարբեր համալսարաններից հաղորդ եղան Ս. Պատարագին: