Մայիսի 27-ին Հայ Եկեղեցին նշեց Սրբոց Հռիփսիմյանց տոնը: Այս առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականներից կազմված թափորը շարժվեց Սուրբ Հռիփսիմեի վանք, որտեղ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից՝ Սրբուհու տապանաքարին կանգնեցրած խորանի վրա մատուցվեց Սուրբ Պատարագ: