Սրբալույս մյուռոնի բաշխումը թեմերին

28.09.2015

Մյուռոնօրհնեքի արարողությունից հետո նոր մյուռոնը բաշխվում է Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին: Թեմակալ առաջնորդները, Ամենայն Հայոց Կաթողիկոսից ստանալով սրբալույս մյուռոնը, այն տանում են իրենց թեմեր: Դարեր շարունակ այս առաքելությունը կատարել են Հայ Եկեղեցու նվիրակները: