Սրբադասման հանձնախմբի հանդիպումն Անթիլիասում

19.02.2014

Վերջերս Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբադասման հանձնախմբի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին և որոշումներ կայացվեցին սրբադասման պայմանների, կարգի, Ցեղասպանության նահատակներին նվիրված շարականի կանոնի, ծիսական հիշատակության կարգի և թվականի, նրանց մասունքների և սրբապատկերի պատրաստման վերաբերյալ: