Ստեփանակերտում նոր եկեղեցի է կառուցվում

19.09.2012

Ստեփանակերտում 2006թ. հուլիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց Սուրբ Աստվածամոր հովանի եկեղեցու հիմնարկեքը: Նախագծի համաձայն` եկեղեցու բարձրությունը լինելու է 35 մետր:Եկեղեցու ճարտարապետն է Գագիկ Երանոսյանը: Եկեղեցու շինարարությունն իրականացվում է Հայ Եկեղեցու եւ անհատ ձեռներեցների տրամադրած միջոցներով: