Սոֆիայի հայկական եկեղեցի

26.09.2012

Սոֆիայի 19-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին քաղաքի շինարարական աշխատանքների պատճառով 1935թ.տեղափոխվել եւ մինչեւ օրս գործում է «Հայկական տուն» կոչվող շինության երկրորդ հարկում: Այժմ մայրաքաղաք Սոֆիային կենտրոնում ընթանում են նոր` Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարական աշխատանքները, որը նախատեսված է ավարտել 1-2 տարուց: Ի տարբերություն Բուլղարիայի մյուս հայկական եկեղեցիների` Սոֆիայի եկեղեցին հայկական ավանդական ոճ է ունենալու: