Սուրբ Սարգիս Զորավարի տոնը

03.02.2015

Հունվարի 31-ին Հայ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Սարգիս Զորավարի եւ իր զինակիցների տոնը: Այս առիթով, Ս. Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Ս. Սարգսի մասունքները Մայր աթոռից տարվեցին Երեւանի Ս. սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ Մատենադարանից բերվել էր նաեւ Ավետիս Երեցի Ավետարանը: Ս. պատարագի ավարտին, ձեռամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արք. Կճոյանի եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: