Սուրբ Պատարագ Մայր Աթոռում Հայոց բանակի 20-ամյակի առթիվ.

30.01.2012

Հունվարի 29-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը Հայոց բանակի ստեղծման 20-ամյակի առիթով Ս. Պատարագ մատուցեց, որի ավարտին ընթերցվեց Վեհափառ Հայրապետի հայրապետական կոնդակը: Այնուհետեւ Վեհափառ Հայրպետը օծեց Հայոց թագավոր Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակ հանդիսացող Հայոց բանակի խաչը: Խաչի կենտրոնում Հիսուս Քրիստոսի խաչից փոքր մասնիկ կար: