Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով-2014

30.01.2014

Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ անդամներ: Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք` ի շինություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի: