Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում

12.04.2012

Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը մեծ շուքով նշվեց նաեւ Հայ եկեղեցու թեմերում: Մոնրեալում կանադահայ համայնքի անդամները թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի գլխավորությամբ մեծ շուքով տոնել են Հարության տոնը, իսկ Մոսկվայում հազարավոր հայեր այցելել են տեղի Ս. Հարություն եկեղեցի` Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի կողմից Ս. Հարության ավետիսը ստանալու: Հարության տոնը մեծ շուքով նշվել է նաեւ Վիրահայոց եւ այլ թեմերում: