Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռում
09.01.2018
Հունվարի 6-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Հայրապետական Ս. Պատարագ, որի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Մայր Տաճարում Ջրօրհնեքի խաչի կնքահայրն էր ՀՀ Պաշտպանության նախարար տիար Վիգեն Սարգսյանը: