Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռում-2016
11.01.2016
Հունվարի 6-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Հայրապետական Ս. Պատարագ, որի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր գնդապետ Ջալալ Հարությունյանը: