Սուրբ Ծննդյան տոնը շրջափակված Արցախում

09.01.2023

Հունվարի 6-ին շրջափակված Արցախում նշվեց Հայ Առաքելական Եկեղեցու ամենանշանակալի տոներից մեկը` Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը: Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Վրթանես սրբազանը հիշեցրեց` այսօր տառապած երկրում տիրում է միասնության և համերաշխության մթնոլորտ, այստեղից հնչում է արդարության ձայնը: Արդեն 26-րդ օրն է` Արցախը շրջափակման մեջ է: