Սուրբ Ծննդյան պահքը

30.12.2011

Որպես կանոն` Հայ Առաքելական Եկեղեցում Տաղավար տոներին նախորդում են պահոց օրեր: Սուրբ Ծնդյան տոնի պահքը սկսվում է դեկտեմբերի 29-ի երեկոյան ժամերգությամբ եւ ավարտվում Սուրբ Ծննդյան տոնի նախընթաց օրը` հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Պատարագով, երբ տրվում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը: