Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

07.01.2019

Հունվարի 5-ին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ս. Գայանե վանքում, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, պատարագ մատուցեց Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպ. Գալփակյանը: