Սուրբ Խաչի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում

19.09.2012

Հայ Առաքելական Եկեղեցու սփյուռքի թեմերում մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը: Արգենտինայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագիչը Տ.Գիսակ արք.Մուրադյանն էր, իսկ Կանադայում տոնական Պատարագին մասնակցելու համար տեղի հայությունը հավաքվել է Օտտավայի Սուրբ Պողոս համալսարանի մատուռում, որտեղ պատարագիչը թեմակալ առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանն էր: ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի Արիզոնա համայնքի Սուրբ Աբգար եկեղեցին եւս բազմամարդ էր. այստեղ Սուրբ Պատարագ է մատուցել եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Զաքարիա քհն. Սարիբեկյանը: