Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օր

02.12.2013

Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն:Այս առիթով, ամեն տարի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ` ի հիշատակ Ս. Առաքյալների: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանն էր: