Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

05.06.2023

Հունիսի 5-ին, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեցին Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը, Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը, Մայր Տաճարի վերանորոգմանը, Մյուռոնօրհնության արարողությանը և հարակից այլ միջոցառումների կազմակեպմանը առնչվող հարցեր: Ժողովը կանդրադառնա նաև հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, իչնպես նաև նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանը: