Սուրբ Էջմիածնի Միաբանության անդամներն այցելեցին Եռաբլուր եւ Ծիծեռնակաբերդ 2010
05.06.2010
2010 թ. միաբանական ժողովի նպատակով Հայաստան ժամանած Սուրբ Էջմիածնի Միաբանության անդամներն այցելեցին Եռաբլուր եւ Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին, եւ աղոթելու առ Աստված: