Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցավ կիսասարկավագության, ուրարակրության և դպրության տվչության արարողություն

10.01.2014

Դեկտեմբերի 23-ին` Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության նախորդ օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցավ կիսասարկավագության, ուրարակրության և դպրության տվչության արարողություն: 40 դպիրներ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանից, քահանայից պատրաստության լսարանից եւ Սյունյաց թեմից, ձեռամբ գերաշնորհ Տ. Հովակիմ եպս. Մանուկյանի, ստացան կիսասարկավագության աստիճան, իսկ ճեմարանի Բ եւ Դ լսարանների սաները` դպրության: