Սուրբ Գևորգ Զորավարի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
02.10.2012
Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի հանդիսապետությամբ, Սուրբ Գեւորգ Զորավարի տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Գեւորգ եպս. Սարոյանը: Հավարտ Պատարագի կատարվեց Հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Գեւորգ IV կաթողիկոսի: Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 138-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն: