Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի` Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օր

03.06.2013

Հունիսի մեկին Հայ Եկեղեցին նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի` Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը: Տոնի առիթով, սրբի մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարվել էր Խոր Վիրապի վանք, ուր մատուցվեց Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի` եկեղեցու բակում կատարվեց Անդաստանի կարգ: